Նոր ՀՀԿ-ն ու ՕԵ՞Կ-ն եք. Ձեր կենսագրականը լիքը բաց տեղեր ունի. ավագանու անդամը՝ Փամբուխչյանին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:56 26-10-2023
2007-2017 թվականը ձեր կենսագրության մեջ բաց է, ինչ եք արել այդ տարիներին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում դիմելով քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածու Արմեն Փամբուխչյանին, հարց ուղղեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:

«Դուք 2018-ին ասացիք՝ հեղափոխություն ենք արել, հիմա ուզում եմ հասկանամ՝ իշխանափոխություն, թե հեղափոխություն, որովհետև այստեղ ունենք մարդ, որ քրեական գործով է անցնում, ձախ կողմում նստած է, այստեղ ունենք մարդ, որ փոխքաղաքապետի թեկնածու է, բայց իր հայտարարագրի մեջ ոչ մի բան չի գրել: Էս մարդն ի՞նչ է անելու քաղաքապետարանում, որ զրո կոպեկ ունի:

Հետո կարդում ես իր կենսագրությունը, ՍՊԸ-ի տնօրեն է եղել 2023 թվականին, նախկինում էլ պետական մարմիններում է աշխատել: Որպես ՍՊԸ-ի տնօրեն իր աշխատավարձը չի ներկայացրել: «Հետքը» գրում է, որ ինքը միլիոնավոր դրամներ է պարտք պետությանը: Հիմա դուք նոր ՀՀԿ-ն ու ՕԵ՞Կ-ն եք»,-ասաց Զարոկյանը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում