Երկիրը լիքը չլուծված պրոբլեմներ ունի, քաղաքապետարանը պատրաստվում է Ամանորին. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 23:14 06-11-2023
Երևանում արդեն մեկնարկել է քաղաքի Ամանորյա զարդարանքի ձևավորումը։ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, որ տոնական լույսերի տեղադրման աշխատանքներ էին իրականացվում Հյուսիսային պողոտայում։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ինչու է Երևանի քաղաքապետարանն արդեն պատրաստվում Ամանորին։

Քաղաքացիներից մեկը մեր հարցին պատասխանեց հետևյալ կերպ. «Ուրիշ գործ չունի, բա ի՞նչ անի։ Նայեք՝ մենք ինչ վիճակում ենք, իսկ իրենք ինչ են քննարկում, այսքան չլուծված պրոբլեմներ ունենք։ Մենք ապրում ենք անհասկանալի երկրում։ Երկիր, որտեղ միայն պրոբլեմ-պրոբլեմ, իսկ դրանք լուծող չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։