Պայթյունից մահացած արցախցի զինվորականին Եռաբլուրում հուղարկավորել չեն թողնում․ ՊՆ-ն մեկնաբանում է
copy image url

Պայթյունից մահացած արցախցի զինվորականին Եռաբլուրում հուղարկավորել չեն թողնում․ ՊՆ-ն մեկնաբանում է

Ներքին 1 տարի առաջ - 11:10 26-10-2023
Արցախում սեպտեմբերի 25-ին բենզապահեստի պայթյունի հետևանքով մահացած Էրիկ Մարտիրոսյանի հարազատները մեծ դժվարությամբ են կարողացել գտնել Էրիկի դին։ Տղայի մարմինը, սակայն, մինչև այս պահը դիահերձարանում է, չեն կարողանում հուղարկավորել։

Էրիկը զինվորական էր, ընտանիքն ուզում է նրան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորել, բայց թույլ չեն տալիս։

Միջադեպի վերաբերյալ ՊՆ-ից Oragir.News-ին փոխանցեցին․

«Հուղարկավորությունները կազմակերպվում են ՊՆ Եռաբլուր զինվորական պանթեոն հուշամահալիրում հուղարկավորման կազմակերպման կարգի համաձայն»։

Ամենից շատ դիտված