Չեչնիայում սպանել և գաղտնի հուղարկավորել են խմբակային սեքսի մասնակիցներին
copy image url

Չեչնիայում սպանել և գաղտնի հուղարկավորել են խմբակային սեքսի մասնակիցներին

Ավելին 2 տարի առաջ - 17:43 04-06-2022
Մի քանի շաբաթ առաջ Գրոզնիում անհետացած տեղի երեք բնակիչներ սպանվել են և թաղվել Վեդենո գյուղի գերեզմանատանը։ Այս մասին հայտնում է Kavkaz.Realii կայքը՝ հղում անելով Չեչնիայի իրավապահ կառույցների սեփական աղբյուրներին։

Մի քանի շաբաթ առաջ համացանցում տեղադրվեցին լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երկու տղամարդ և երկու կին թմրանյութ հիշեցնող նյութ են օգտագործում և նաև խմբակային սեքսի մասնակցում:

Նրանց անհետանալու մասին հայտնի էր դարձել դեռևս ապրիլի կեսերին։ Մի քանի Telegram - ալիքներ այսօր՝ հունիսի 3-ին, գրել են, որ տեսանյութը, ի վերջո, հասել է Չեչնիայի ղեկավարությանը, և ոստիկանությանը հրահանգ է տրվել բերման ենթարկել այս տեսանյութում հայտնված մարդկանց։ Դրանից հետո երեք ձերբակալվածների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր։ Հայտնի էր միայն այն, որ տեսանյութում նկարահանված աղջիկներից մեկն է բաց թողնվել, քանի որ նա չեչեն չէ։

Չեչնիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել մարդկանց անհետացման մասին տեղեկությունը՝ պատճառաբանելով, որ դա ճիշտ չէ։

Ինչպես հաջողվել է պարզել Kavkaz.Realii-ին, անհետացածներին հուղարկավորել են երկու շաբաթ առաջ։ Իրավապահ մարմիններից խմբագրության զրուցակիցը չի կարողացել ճշտել, թե կոնկրետ ինչից են նրանք մահացել, սակայն նշել է, որ նրանց սպանել են, իսկ դիերը Վեդենո գյուղի գերեզմանատուն են բերել շտապօգնության մեքենայով՝ ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ։

Վեդենո թաղամասի բնակիչներից մեկը խմբագրությանը պատմել է, որ գյուղի գերեզմանատանը երեք թարմ անանուն գերեզման կա, բայց դրանք տեղացիներին չեն պատկանում։

Ամենից շատ դիտված