Պարեկը, վտանգելով իր կյանքը, վնասազերծել է դանակով և զենքի նմանվող առարկայով զինված տղամարդուն․ shamshyan.com
copy image url

Պարեկը, վտանգելով իր կյանքը, վնասազերծել է դանակով և զենքի նմանվող առարկայով զինված տղամարդուն․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 20:03 24-10-2023
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակ փողոցի 13 շենքի բակում կայանված ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջներին հաջողվել է նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել են Opel Astra մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ հրշեջները փորձել են մարել կրակը, մի տղամարդ՝ դանակով զինված, նախ կտրել է հրշեջ ավտոմեքենային միացված փողրակը, և խոչընդոտել ու արգելել է հրշեջների աշխատանքը:

Ի վերջո, պարեկներից մեկին հաջողվել է իր կյանքը վտանգելով մոտենալ դանակով և, ըստ նախնական տեղեկությունների, զենքի նմանվող առարկայով զինված տղամարդուն, հաջողությամբ վնասազերծել նրան, որից հետո ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների հետ նրան ձերբակալել ու տեղափոխել են ոատիկանության Մուշի բաժին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Ա. Ա.-ն է, ով հենց ինքն էլ կասկածվում է ավտոմեքենան հրկիզելու մեջ, իսկ նրան վնասազերծած պարեկը Արթուր Մհերյանն էէ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի կրտսեր պարեկ է, և սպասարկում է Ամասիա-Աշոցք վարչական տարածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։