Աշտարակի խճուղու մոտակայքում գտնվող «Հույսի ավան» թաղամասի անցումներից մեկի մոտ հետիոտների համար նախատեսված լուսացույցներից մեկի վրա համապատասխան սեղմակը արդեն երկու շաբաթ է՝ չկա, իսկ մյուս սեղմակը թուլացած է։ Երկու շաբաթից ավել է, ինչ հետիոտները իրենց կյանքը վտանգելով անցնում են փողոցը կարմիր լույսի տակ։
Նախկինում ևս եղել են նման դեպքեր, սակայն խնդիրը արագ լուծում է ստացել։
«Ուշ ժամերին ու այս դեպքում փողոցն անցնելիս առավել զգույշ ենք անցնում, որովհետև շատ ժամանակ կանաչ լույսի տակ էլ քշում են ու չեն նայում՝ մարդ անցնո՞ւմ է, թե՞ ոչ։ Շատ ժամանակ էլ զանգում ենք տան անդամներից մեկին կամ սպասում այնքան, որ մյուս կողմից մեկը այդ սեղմակը սեղմի, ու անցնենք, բայց դա ինչքա՞ն շարունակվի»,- ասաց թաղամասի բնակիչներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյությում։