Արցախցի Վերոնիկա Շահնազարյանը ֆիզիկայի ուսուցիչ է։ Պատերազմից հետո Վերոնիկայի ընտանիքը տեղավորվել է Երևանում։ Ընտանիքում բոլորն աշխատանք են փնտրում։ Վերոնիկան ուզում է աշխատել, բայց չի կարող՝ 2 տարեկան որդուն մանկապարտեզում չեն վերցնում։
Oragir.News-ի հետ զրույցում Վերոնիկան ասաց․ «Մանկապարտեզներում 2- ամյա որդուս չեն ընդունում՝ պատճառաբանելով, որ ազատ տեղեր չունեն։ Միայն վճարովի մանկապարտեզներում կան տեղեր, ամսական 80․000-ից է սկսվում վճարը, այս պահին մենք նման հնարավորություն չունենք»։
Խնդիրը համակարգային է, պետությունը չի մշակում հստակ համակարգ, որը թույլ կտա շրջանցել նման խնդիրները, այս դեպքում՝ արցախցի ծնողներին աշխատանք գտնել ու թեթևացնել իրենց հոգսը։