Կասկածներ, թե ինչպես էր ՀՖՖ նախագահի բանկային քարտը գումարներով գողացվել. Ժողովուրդ
copy image url

Կասկածներ, թե ինչպես էր ՀՖՖ նախագահի բանկային քարտը գումարներով գողացվել. Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 07:03 24-10-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ո՞վ է ՀՖՖ մերօրյա նախագահը: Արմեն Մելիքբեկյանը, որը ժամանակին սպորտային լրագրող էր, 2019թ.-ի դեկտեմբերի 23-ին ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Այն, որ Մելիքբեկյանը այդքան էլ տեղյակ չէ այն ամենից, ինչով զբաղվում է, դա հարցի ցավալի կողմերից միայն մեկն է. առավել ուշագրավ է այն, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը աղմկահարույց բացահայտումներ էր արել Արմեն Մելիքբեկյանի վերաբերյալ, սակայն դրան ոչ մեկ ուշադրություն չէր դարձրել:

Մասնավորապես, Հայրապետյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ գիտի, թե ով է ՀՖՖ ներկայիս նախագահը. «Մելիքբեկյան Արմենը պատանեկան հավաքականի հետ մեկնել էր Իսպանիա: Ով որ խումբը ղեկավարում է, նրան մենք տալիս ենք քարտ, որի վրա գումար կա: Մելիքբեկյան Արմենը Իսպանիայից եկավ ու հայտարարեց, որ իր քարտը գողացել են, գումարն էլ՝ քաշել (մի քանի հազար եվրո)»:

Ասել է թե՝ գողություն: Սրան ի պատասխան՝ Մելիքբեկյանը պարզաբանել էր, որ խոսքը 2008 թվականի միջադեպի մասին է, երբ Բարսելոնայում իրենից գողացել են բանկային քարտը, ապա վստահեցրել է, թե, իբր, իր անձնական միջոցներից վերադարձրել է, եւ որ դա վկայող փաստաթղթեր էլ կան: Բնականաբար, այդպես պետք է ասեր նախկին սպորտային լրագրողն ու ֆեդերացիայի մերօրյա նախագահը, բայց ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում, անկրակ ծուխ չի լինի:
Հենց այս դեպքից հետո էլ Մելիքբեկյանը ազատվել էր աշխատանքից յուրացումների պատճառով:

Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականի նոյեմբերի 21-ից՝ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո, ֆեդերացիայի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, եւ հավակնում էին այդ պաշտոնին ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը եւ «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը։ Sputnik Armenia-ն գրեց, որ Հայրապետյանը իրեն մեղավոր է զգում, որ նախկինում աշխատանքի է ընդունել ՀՖՖ փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանին եւ Արմեն Նիկողոսյանին։

Ավելին՝ նա ներողություն էր խնդրել մեկնաբան, ՀՖՖ նախկին մամուլի քարտուղար Սուրեն Բաղդասարյանից (որը զգուշացրել էր իրեն այս քայլից) նրա խորհուրդը չլսելու համար։ Հիշեցնենք, որ նույն Մելիքբեկյանին երկու անգամ են անվստահություն հայտնել: Մի անգամ էլ դա եղել է 2019թ.-ին, երբ Մելիքբեկյանը ՀՖՖ գլխավոր քարտուղարն էր:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին