Ռուս կինը չհասկանալով Wildberries-ում տեղադրել է իր մերկ նկարը
copy image url

Ռուս կինը չհասկանալով Wildberries-ում տեղադրել է իր մերկ նկարը

Ավելին 1 տարի առաջ - 23:00 23-10-2023
Առցանց գնումների հարթակներն աշխարհում շարունակում են գրավել ամբողջ շուկան։ Վառ օրինակներից մեկն էլ Wildberries-ն էր, որը մի քանի տարվա ընթացքում կարողացավ սպառողների ահռելի բանակ ունենալ։

Ու թեև վերջին շրջանում որոշակի սահմանափակումներ կան, օրինակ, ՀՀ-ում Wildberries-ի ոչ բոլոր ապրանքներն են հասաելի, բայց այն շարունակում է մնալ հայաստանյան գնորդների համար հարմարավետ և մատչելի գնումների տարբերակ։

Որպես կանոն, առցանց ցանկացած գնում կատարելուց առաջ հաճախորդներն ուշադրություն են դարձնում նաև մինչ այդ արդեն իսկ ապրանքը գնած և իրենց կարծիքով կիսված օգտատերերի մեկնաբանություններին ու գնահատականին՝ պատվիրվող ապրանքի իրական տեսքին ծանոթանալու համար։ Կարծիքները, որոնք և դրական են լինում, և բացասական, պարզվում է երբեմն կարող են լինել նաև զավեշտալի։ Հաճախորդներից մեկը Wildberries-ից գնել է դարակաշար, որը կարելի է տեղադրել տարբեր սենյակներում։ Վերջինս որոշել է այն տեղադրել լոգարանում, իսկ տեղադրելուց հետո շտապել է կիսվել իր տպավորություններով։





Մեկնաբանությունը, որտեղ նշել է, որ գոհ է և խորհուրդ է տալիս գնորդներին, կցել է նաև լուսանկար։ Իհարկե, զավեշտալի ոչինչ չէր լինի, եթե պատվիրված ապրանքով «կուրացած» չլիներ հաճախորդն ու լուսանկարը տեղադրելուց առաջ ևս մեկ անգամ վերանայեր այն։ Գնորդը դարակաշարը լուսանկարել է հենց լոգարանում, բայց մեկ նրբություն հաշվի չի առել․ հայելին երբեք ոչինչ չի քողարկում։