Պիկասոյի «Պառկած մերկ կինը» կտավը Sotheby's աճուրդում վաճառվել է 67,5 միլիոն դոլարով
copy image url

Պիկասոյի «Պառկած մերկ կինը» կտավը Sotheby's աճուրդում վաճառվել է 67,5 միլիոն դոլարով

Ավելին 2 տարի առաջ - 21:09 18-05-2022

Պաբլո Պիկասոյի «Պառկած մերկ կինը» (Femme nue couchռe) նկարը, որում պատկերված է նկարչի սիրուհին՝ Մարիա Թերեզա Վալտերը, մայիսի 17-ին վաճառվել է 67,54 միլիոն դոլարով Նյու Յորքի Sotheby՚s-ի աճուրդում:
23 համարի լոտը դարձել Է ամենաարժեքավորն այդ օրն աճուրդ հանված բոլոր գործերի թվում։ Լոտի նախնական արժեքը 58,5 միլիոն դոլար է կազմել։

Կտավը նկարվել է 1932 թվականին, երբ Պիկասոն և Մարիա-Թերեզա Վալտերը միասին ապրում էին Բուաժելուում՝ Փարիզի մերձակայքում գտնվող Պիկասոյի կողմից գնված մեկուսի ամրոցում։ Այնտեղ ստեղծվել են Պիկասոյի սյուրռեալիզմի շրջանի գլխավոր նկարներն ու քանդակագործական գլուխգործոցները։

Ամենից շատ դիտված