Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել
copy image url

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել

Մշակույթ 1 տարի առաջ - 20:35 23-10-2023
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու անվան օրվա առթիվ պատարագ է անցկացվել:
Պատարագը մատուցել է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Եկեղեցու հիմանադրամի փոխնախագահ Օհաննես Գաֆուր Օհանյանը տեղեկացրել է, որ պատարագն անցկացվել է Ստամբուլից ժամանած հոգևորականության հանդիսապետությամբ:

Օհանյանը նաև ասել է. «Մեր հայկական եկեղեցիներում ամեն տարի անվան օրվան նվիրված պատարագ է անկացվում: Այսօր էլ Սուրբ Կիրակոսի պատարագի օրն է»:

Նա նաև աշխարհին խաղաղություն է մաղթել:

«Ցանկանում եմ մի աշխարհ, որտեղ չեն լինի մահեր և կռիվներ»: