Երևանում բախվել են Toyota Corolla-ն ու Hyundai Elantra-ն. կա 4 վիրավոր. shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են Toyota Corolla-ն ու Hyundai Elantra-ն. կա 4 վիրավոր. shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 10:35 21-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Արշակունյաց 196 հասցեի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Կարեն Մալխասյանի վարած «Hyundai Elantra» և Երևանի բնակիչ 39-ամյա Արսեն Բորոզանջյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնի համար նախատեսված անցման վրա և մասամբ երթևեկությունը դարձել է դանդաղընթաց, սակայն պարեկներին հաջողվում է կարգավորել երթևեկությունը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված