ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 80 հազար անձ կեցավայր ունի
copy image url

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 80 հազար անձ կեցավայր ունի

Ներքին 1 տարի առաջ - 18:31 21-10-2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 55 հազար անձ ուղղորդվել է դեպի կեցության վայրեր և ավելի քան 25 հազարը սեփական նախաձեռնությամբ է գտել այն:

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Նրանք բոլորը գտնվում են մեր ուշադրության ու հոգածության ներքո և վարչական ղեկավարները աշխատում են այդ ուղղությամբ: Նրանք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեր գործընկերների, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության մեր աշխատակիցների հետ ամենօրյա ռեժիմով գնահատում են բռնի տեղահանվածների կարիքները, ինչպես նաև կատարում են ընթացիկ հաշվառում, որովհետև պրոցեսը դինամիկ է: Մենք նկատում ենք, որ շատ ընտանիքներ տեղափոխվում են իրենց կեցության վայրերից, բնակավայրերից և փնտրում են մի կողմից ավելի հարմար կեցավայրեր՝ պայմանավորված ընտանիքների վերամիավորումով, բարեկամների՝ իրար մոտ լինելու հանգամանքով, ինչպես նաև նկատվում են որոշակի միտումներ աշխատանքի, միջնաժամկետ հեռանկարների որոշակիության առումով»,-նշել է Տերտերյանը:

Նրա խոսքով՝ վերջին 3 օրերի ընթացքում հյուրանոցներից ու հյուրատներից իրենց ընտրած բնակության վայրեր են տեղափոխվել, համապատասխանաբար՝ 500, 200 և 305 բռնի տեղահանված անձինք:

Նախարարի տեղակալը դրական է գնահատել այս միտումը, քանի որ նրանք իրենք են ընտրում բնակության վայրը՝ հույս հայտնելով, որ կեցության և կոմունալ վճարումների համար աջակցության տրամադրմանը զուգահեռ պրոցեսը կինտենսիվանա:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում