ԵՊՀ-Ն իր ուսումնաարտադրական բազաները որպես կեցավայր է տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
copy image url

ԵՊՀ-Ն իր ուսումնաարտադրական բազաները որպես կեցավայր է տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

Ներքին 1 տարի առաջ - 20:59 02-10-2023
Երևանի պետական համալսարանը, համագործակցելով պետական գերատեսչությունների հետ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հյուրընկալել է ԵՊՀ Ծաղկաձորի և Բյուրականի ուսումնաարտադրական բազաներում:

Ինչպես տեղեկացրին ԵՊՀ-ից, հոկտեմբերի 2-ի դրությամբ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում տեղավորվել է 150, Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում՝ 200 անձ։

«Կեցավայրերում մեր հայրենակիցներն ապահովված են սննդով, բացի դրանից՝ նրանց համար ստեղծված են սանիտարակենցաղային անհրաժեշտ բոլոր հարմարությունները, գործում է ինտերնետ կապ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ԵՊՀ ռեսուրսներով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվում է նաև հոգեբանական աջակցություն, պարբերաբար իրականացվում է բժշկական զննություն, անհրաժեշտության դեպքում էլ մատուցվում են համապատասխան ծառայություններ։

Ամենից շատ դիտված