Արցախի Հանրապետությունը չի լուծարվել․ Սամվել Շահրամանյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:03 20-10-2023
«Մենք բոլորս էլ շատ դժվար վիճակում ենք, ծայրահեղ ծանր վիճակում ենք, հիմա ինչ կատարվում է այստեղ, ավելի է ծանրացնում մեր վիճակը։ Ես ուզում եմ բոլորիդ վստահեցնել՝ այստեղ ես թշնամի չունեմ, մեր թշնամին մեկն է։ Ես պատասխանատու եմ իմ արած բոլոր քայլերի համար՝ ձեր ու ձեր ընտանիքների առաջ։ Մենք ևս մի հայրենիք ունենք, դա ՀՀ-ն է, ու մենք ՀՀ-ի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք։ Պատրաստ եմ հանդիպել բոլորիդ հետ քննարկել այն հարցերը, որոնց համար դուք ինձ մեղադրում եք, ինչ հարցեր ուղղում եք»,- քիչ առաջ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Արցախցիներից մեկը հարց ուղղեց՝ ինչու Արցախի ԱԺ-ն նիստ չի հրավիրում՝ Արցախի լուծարման որոշումը բեկանելու հարցով, ինչին ի պատասխան Սամվել Շահրամանյանն ասաց, որ Արցախի Հանրապետությունը չի լուծարվել։

«Մարդ կա՞, որ տեսել ա էդ փաստաթուղթը, ծանո՞թ եք էդ փաստաթղթին։ Էդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես էստեղ չեմ կարա ասեմ։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ էս փաստաթղթի և՛ դրական կողմերին ենք տեղյակ, և՛ բացասական։ Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Սրան ես պատասխանը տալու եմ հանրային ձևով՝ Հ1-ի տաղավարում»,- ասաց նա։

Շահրամանյանը հավելեց, որ ոչ մեկի մոտ պետք է կասկած չառաջանա․ «Եթե իմանայինք, որ կարանք հաղթենք էդ ռազմական գործողություններում, մենք մինչև վերջ չէինք կանգնի։ Մենք խնայել ենք մեր տղերքիմ, քաղաքացիական բնակչության կյանքը, մի ժամ առաջ չկանգնեցնեինք պատերազմը, կմտնեին քաղաք, կին, երեխա փրթեին»։



Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում