Վայոց ձորի մարզում հովիվը կայծակնահարվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ shamshyan.com
copy image url

Վայոց ձորի մարզում հովիվը կայծակնահարվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 23:59 16-10-2023
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Ստեփան Ա.-ն խոշոր եղջերավոր անասուններին արածեցնելուց հետո չի վերադարձել: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարների, ոստիկանների և մոտ 110 գյուղացիների՝ մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացուն հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկաններն ու փրկարարները պատգարակով նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ըստ նախնական տեղեկությունների նա կայծակնահարվել է և նրան «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով հնարավոր է տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։