Այլ ճակատների բացման հավանականություն կա. Իրանի նախագահը զրուցել է Մակրոնի հետ
copy image url

Այլ ճակատների բացման հավանականություն կա. Իրանի նախագահը զրուցել է Մակրոնի հետ

Արտաքին 1 տարի առաջ - 18:28 15-10-2023
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հոկտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամադ Ջամշիդին։

Նա հայտնել է, որ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Էբրահիմ Ռաիսիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև, հայտնում է IRNA-ն։

«Բանակցությունների ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ շարունակվող ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների և սպանությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման լույսի ներքո, իրավիճակի բարդացման և այլ ճակատների բացման հավանականություն կա»,- տեղեկացրել է Ջամշիդին։