Դու ինձ մի օր ռաստ կգաս, բալիկ ջան․ՀՌՀ նախագահը չի խորշում նաև փաստաբանին վիրավորելուց
copy image url

Դու ինձ մի օր ռաստ կգաս, բալիկ ջան․ՀՌՀ նախագահը չի խորշում նաև փաստաբանին վիրավորելուց

Ներքին 1 տարի առաջ - 12:48 14-10-2023
Երեկ Հեռուստատեսության և ռադիոյի նախագահ Տիգրան Հակոբյանը քաղաքական կոշտ գնահատականներով գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի հանրահավաքին: Գրառման մեջ (գրառումը՝ ստորև) Հակոբյանը «Սասնա ծռեր»-ի ներկայացուցիչներին անվանել էր հայկական արևմտամետ ջիհադիստներ, ովքեր իրենց ուրբաթօրյա նամազն իրականացրել են ՀՌՀ-ի շենքի դիմաց։



Տիգրան Հակոբյանի գրառման տակ փաստաբան Արսեն Բաբայանը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք ինքը, ՀՌՀ նախագահ լինելով, կաշկանդված չէ քաղաքական զսպվածությամբ:

Բաբայանի հարցին Տիգրան Հակոբյանը վիրավորանքով էր պատասխանել ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններում, ինչին ի պատասխան Արսեն Բաբայանը նույնպես վիրավորանքով էր արձագանքել նրան:


Այսպիսով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ոչ միայն քաղաքական զսպվածություն չի դրսևրում, այլ նաև վիրավորում է փաստաբանին, ով առանց վիրվորանքի վերջինիս հարց էր ուղղել։