Հիմա կտեսնենք՝ ԱԺ-ում ով ինչ դիրքորոշում ունի. «Հայաքվեն» նախագիծը հանձնեց ԱԺ-ին

Ներքին 1 տարի առաջ - 12:15 11-10-2023
«Հայաքվե» նախաձեռնությունը Ազգային ժողով է մուտքագրել օրինագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում՝ Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ժխտող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել 10-15 տարվա ազատազրկում։

Նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին, որ արդեն հիմա պարզ կդառնա, թե ՀՀ Ազգային ժողովում ով ինչ դիրքորոշում ունի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21–ից օգոստոսի 19–ը ներառյալ, բայց «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց օգոստոսի 5–ին, քանի որ արդեն իսկ հավաքվել էր 58 հազար ստորագրություն։

Ձեզ գուցե հետաքրքրի