Իսրայելի զենքերով Արցախը դատարկեցին․ դրանց անունը չեմ ուզում լսեմ․ հարցում
copy image url

Իսրայելի զենքերով Արցախը դատարկեցին․ դրանց անունը չեմ ուզում լսեմ․ հարցում

Ներքին 1 տարի առաջ - 16:45 09-10-2023
Իսրայելական ավիացիան հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում, հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի և մեկ այլ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման՝ ավելի քան 500 թիրախի։

Oragir.News-ը քաղաքացիներից հետարքրքվեց՝ ում կողմից են` Պաղեստինի, թե Իսրայելի։

«Ո’չ նրա կողմից եմ, ո՛չ էլ մյուսի, քանի որ 2-ն էլ մեզ բարեկամ երկիր չեն։ Մեկն ավելի շատ ահաբեկիչ է, Իսրայելն էլ մեզ բարեկամ չի, իր ուղարկած զենքով ամբողջ Ղարաբաղը դատարկեցին, կործանեցին Հայաստանը»,- ասաց մի կին։

Մի տղամարդ էլ մեր հարցին պատասխանեց, ասելով, որ 2020 թվականից պատերազմից հետո Իսրայելի անունը չի ուղում լսել։

«Պաղեստինի կողմից եմ։ Չեք հիշո՞ւմ, 44-օրյա պատերազմի ժամանակ ինչ էր կատարվում, հիմա ես ո՞նց կարամ պոդերշկա անեմ էդ ապուշներին։ Ամբողջ աշխարհը գրավել են, օգնություն են ցույց տալիս Ադրբեջանին, աշխարհում անարդարություն է տիրում»,- ասաց անցորդներից մեկը։

Մանրամասները՝ տեսնայութում։