Նարեկ Մկրտչյանն այցելել է Արցախից բռնի տեղահանված և այս պահին ՀՀ տարբեր խնամքի հաստատություններում ապրող տարեցներին
copy image url

Նարեկ Մկրտչյանն այցելել է Արցախից բռնի տեղահանված և այս պահին ՀՀ տարբեր խնամքի հաստատություններում ապրող տարեցներին

Ներքին 1 տարի առաջ - 21:18 07-10-2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է Արցախից բռնի տեղահանված և այս պահին ՀՀ տարբեր խնամքի հաստատություններում ապրող տարեցներին։ Այս մասին հայտնում են Սոցապնախարարությունից․

«Նախարարը շփվել է տուն-ինտերնատների բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին՝ փաստաթղթերի վերականգնման, առողջապահական ծառայություններից օգտվելու և այլնի մասին։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված այս պահին գործող ծրագրերն ու միջոցառումները, որոնցից կարող են օգտվել նաև պետության խնամքի հաստատություններում բնակվող տարեցները։

Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խնամքի տարբեր կենտրոններում խնամք և անհրաժեշտ ծառայություններ է մատուցում ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 200 տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձի»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։