ՀՀ առողջապահական հաստատություններում բուժումը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված 180 անձ
copy image url

ՀՀ առողջապահական հաստատություններում բուժումը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված 180 անձ

Ներքին 1 տարի առաջ - 19:04 18-10-2023
Հայաստանյան տարբեր առողջապահական հաստատություններում բուժումը շարունակում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 180 անձ։

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Նրանցից 32-ի վիճակը գնահատվում է ծանր, 9-ը՝ ծայրահեղ ծանր։ Վերջին շաբաթվա ընթացքում 75 բուժառու դուրս է գրվել լավացումով, բայց նրանք շարունակում են գտնվել բժիշկների հսկողության ներքո»,-ներկայացրել է Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում արդեն 35 հազար 550 անձ է կցագրվել։

Ամենից շատ դիտված