Առողջական խնդիրների մասին չէր զգուշացրել․ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ մահացած ուղևորը մոտ 50 տարեկան տղամարդ էր
copy image url

Առողջական խնդիրների մասին չէր զգուշացրել․ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ մահացած ուղևորը մոտ 50 տարեկան տղամարդ էր

Ներքին 3 ամիս առաջ - 14:12 03-01-2025
Oragir.News-ն այսօր հայտնել էր, որ «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավում ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Մոսկվա-Երևան (JI 101) չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր, օդում նրան փորձել էին բուժօգնություն ցուցաբերել, իսկ երբ ինքնաթիռը վայրէջք էր կատարել անմիջապես մոտեցել էին շտապօգնության 2 բրիգադ։ Ցավոք սրտի ուղևորի կյանքը չէր հաջողվել փրկել և բժիշկները օդանավում արձանագրել էին վերջինիս մահը։

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ մահացողը մոտ 50 տարեկան տղամարդ է, ում ինքնազգացողությունը վատացել է թռիչքի ժամանակ։

«Մահը վրա է հասել, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել։ Դեռ օդում տևական ժամանակ առաջին բուժօգնություն են ցույց տվել։ Ուղևորների մեջ երկու բժիշկ է եղել, նրանք ևս առաջին բուժօգնություն են ցույց տվել։ Օդանավի վայրէջքից հետո շտապօգնության երկու բրիգադ է մոտեցել բուժօգնության համար։ Ցավոք, քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել։ Տղամարդը անձնակազմին նախապես չի զգուշացրել, որ առողջական խնդիրներ ունի, ենթադրում են, որ հանկարծամահություն է»,- նշեցին ընկերությունից։



Ամենից շատ դիտված