Իրենք իրենց հանձնեցին Ադրբեջանին․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 05-10-2023
Օրեր առաջ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ապօրինաբար ձերբակալել են Արցախի երեք նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Շատերը Արցախի նախկին երկու նախագահների ձերբակալումը պայմանավորում էին այն հանգամանքով, որ վերջիններս քննադատում էին Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, սակայն այս համատեքստում զարմանալի էր նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունը, ով երբևէ չի հակադրվել Նիկոլ Փաշինյանին։

Oragir.News-ը մայրաքաղաքում անցորդներից հարցրեց՝ ըստ իրենց՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն է Արայիկ Հարությունյանին հանձնել Ադրբեջանին։

Քաղաքացինեի մեծամասնությունն ասաց, որ նման բան չէր կարող լինեն, և Արայիկ Հարությունյանն ինքն է հանձնվել։

«Ադրբեջանին հանձնողները բոլոր նրանք են, ովքեր 30 տարի իրենց տեղում չեն եղել, Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Արցախի նախագահները իրենց մեղքի բաժինն ունեն, որ այս օրին ենք հասել»,- ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի