Ղարաբաղը հանձնեցին, չպատժվեց, կտրված դաստակի համար ո՞վ է պատժվելու. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 13-06-2024
Երեկ Բաղրամյան պողոտայում Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել էր, ոստիկանությունը խաղաղ, անզեն ցուցարարների նկատմամբ կիրառել է հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ, որի հետևանքով ցուցարարներից մեկի դաստակը կտրվել է։

Նշենք, որ ոստիկանների կողմից նետված լուսաձայնային նռնակը տղամարդը փորել է վերցնել և քաղաքացիներից հեռու շպրտել, բայց այդ պահին նռնակը պայթել է՝ վնասելով ցուցարարի դաստակը։

Նշենք, նաև, որ ոստիկանության կիրառած «Զարյա 3» տեսակի նռնակը նախատեսված է զինված հանցագործների համար, և դրանք օգտագործելու համար պետք է ոստիկանության կողմից պահպանվեր 2․5 մետր հեռավորություն, որպեսզի ցուցղարարները վնասվածքներ չստանային։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է՝ ինչ են կարծում՝ արդյոք ինչ-որ մեկը կպատժվի նրա համար, որ սխալ նետված նռնակի պատճառով մարդու դաստակը կտրվել է։

Անցորդներից մի քանիսն ասացին, որ մեղավորներին պետք է անպայման գտնել և պատժել, մի մասին կարծիքով էլ նրանք անպատիժ են մնալու։

«Ղարաբաղը հանձնեցին, չպատժվեց, կտրված դաստակի համար ո՞վ է պատժվելու»,- ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված