Team Telecom Armenia-ն տեղեկացնում է․ որ 097 կոդով հեռախոսահամարների սպասարկումը ՀՀ տարածքում կիրականացնի Team Telecom Armenia-ն։
«Սիրելի արցախցիներ, այսպես դուք կկարողանաք օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից` պահպանելով ձեր հեռախոսահամարները»,-նշում են ընկերությունից։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ Տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին։
Ընկերությունը հայտնում է, որ արցախցիների համար հատուկ մշակված սակագնային փաթեթներից օգտվելու կամ առաջացած տեխնիկական խնդիրների դեպքում (SIM քարտերի արդիականացում և այլն) պետք է մոտենալ Team-ի ցանկացած մասնաճյուղ։