Team Telecom-ը կանգառները «գրավել» է. սխալ մարկետինգի «պերեդոզը»
copy image url

Team Telecom-ը կանգառները «գրավել» է. սխալ մարկետինգի «պերեդոզը»

Ներքին 2 տարի առաջ - 18:09 07-04-2023
Չնայած վերջին տարիների դրական տեղաշարժին՝ այնուամենայնիվ գովազդային ոլորտը, ինչպես և ցանկացած այլ համակարգ Հայաստանում, լի է համակարգային թերություններով։ Գովազդային համակարգը ներառում է հետևյալ «օղակները». կան որոշակի կազմակերպություններ, որոնք մատուցում են զանազան գովազդային ծառայություններ։ Այստեղ աշխատում են գովազդային գործակալներ, որոնք ապահովում են կապը պոտենցիալ գովազդատուների հետ։

Տիգրան Ավինյանի Team Telecom Armenia ընկերությունը ևս բացառություն չէ․ գրեթե ամեն կանգառի վրա կարելի է տեսնել ընկերության գովազդը։

Oragir.News-ի հետ զրույցում մարկետոլոգ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք նորմալ է, երբ ամեն քայլափոխի նույն պաստառն է, արդյո՞ք չարաշահում չէ, և ի՞նչ ընթացակարգով են գովազդային վահանակները տեղադրվում, պատասխանեց. «Ես դեռ չգիտեմ, թե ինչ հիմունքներով է այդ գովազդը տեղադրված։ Եթե մրցույթ է հարտարարվել, ու տվյալ կապի միջոցը հաղթել է ու վճարում է որոշակի գումար քաղաքապետարանին, ապա ենթադրում եմ, որ խնդիր չկա, բայց եթե մրցույթ է եղել, ու Team Telecom-ից բացի այլ կազմակերպություններ ևս մասնակցել են, դա արդեն ուրիշ թեմա է։ Երբ քաղաքապետարանը տվյալ կազմակերպությունից մուտք չի ունենում, դա արդեն խնդիր է։ Հիմա ամեն քայլափոխի կարելի է բիգբորդ դնել ու տվյալ ընկերության գովազդը անել։ Եթե Ձեզ տվյալ գովազդը նյարդայնացնում է, ուրեմն նշանակում է, որ տվյալ կազմակերպության մարկետինգային ընկերությունը ճիշտ քաղաքականություն չի՛ իրականացրել, հակառակ էֆեկտն է տալիս․ ինքը դրանով ուզեցել է մարդկանց գրավել, բայց «պերեդոզն» իսկապես շատ է»։


Ամենից շատ դիտված