Թուրք-ադրբեջանական սպառնալիքները ոչ միայն չեն վերացել, այլև ավելացել են․ Մենուա Սողոմոնյան

Ներքին 1 տարի առաջ - 10:38 03-10-2023
Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեզ հասցրել են մի կետի, երբ․

*Արցախը հայաթափված է,

*թուրք-ադրբեջանական սպառնալիքները ոչ միայն չեն վերացել, այլև ավելացել են ու ամենօրյա ռեժիմով դրսևորվում են ագրեսիվ բնույթի տարբեր գործողություններով,

*ձեռք ենք բերում նոր թշնամի՝ Ռուսաստանը,

*այսպես ասած՝ on the ground ոչ մի անվտանգային երաշխիք չկա Արևմուտքից,

*Իրանի հետ հարաբերությունների բնույթն անհասկանալի է, քանի որ մի կողմից ցույց են տալիս, թե բարեկամ են, մյուս կողմից արևմտյան անվտանգային ինչ-որ փուչ բաղադրիչներ տարածաշրջան բերելով էլ ավելի են ջղաձգում Իրանին,

*հնարավոր այլ գործորդներ շարունակում են բացակայել մեր տարածաշրջանից կենսական շահեր չունենալու, ինչպես նաև այդ ուղղությամբ աշխատանքներ չտանելու պատճառով։

Ու այս ամենի ֆոնին այսօր խորհրդարանում Հռոմի ստատուտ են պատրաստվում վավերացնել։ Ներքին իրավիճակը դրա համար բավական նպաստավոր է՝ հակառուսական տրամադրությունների պիկը հաշվի առնելով։ Գիտե՞ք, այստեղ խնդիրը դրանում չէ, թե արդարացվա՞ծ է հակառուսական տրամադրության գոյությունը Հայաստանում, թե՞ ոչ։ Զուտ փաստի ու էմոցիայի տեսանկյունից արդարացված է։ Բայց դա օգտագործելը նոր թշնամի ձեռք բերելով, երբ, նորից կրկնենք, անվտանգության ոչ ներքին, ոչ արտաքին մեխանիզմներ չեն աշխատում, վկայում է երկու հնարավոր հանգամանքի մասին․

* այս ռեժիմը պարզապես խնդիր ունի ծվատել, կործանել Հայաստանը և հայ ժողովրդին՝ բերելով նոր ու ավերիչ պատերազմներ մեր գլխին, Հայաստանը վերածել Սիրիայի կամ Ուկրաինայի,

* այս ռեժիմը պարզապես արագացնում է Հայաստանը Ռուսաստանի մաս դառնալը՝ 1920 թվի սցենարով (թուրք-ադրբեջանական ներխուժում, կոտորած, օկուպացիա, ռուսների «փրկարար» մուտք և Հայաստանի «խորհրդայնացում»)։ Այստեղ կապ չեն ունենալու հակառուսական տրամադրություններն այլևս․ էներգետիկ ու տնտեսական սանկցիաների, ինչպես նաև անվտանգային ճգնաժամի, թշնամական ներխուժման ֆոնին շատ արագ այդ տրամադրությունները կտրանսֆորմացվեն, պետք լինի, ֆեյսբուքն էլ կփակվի և այլն, և այլն․․․

Հայկական օրակարգի շուրջ հասարակական, քաղաքական միավորների կոնսոլիդացիան այլընտրանք չունի, այն գերհրատապ է․ ով կարևորում է անկախ պետականության գոնե փշուրները, ժողովրդի ֆիզիկական գոյությունը, մնացած տարածքը, պետք է վերցնի հեռախոսն ու զանգի մյուսներին, բոլոր նրանց, ովքեր վերը նկարագրվածը գիտակցում են»։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին