Երազանքը չի կարող կորչել, այն կարող է հեռանալ, մոտենալ, ավելի կամ պակաս իրականանալի թվալ․ իրանագետ
copy image url

Երազանքը չի կարող կորչել, այն կարող է հեռանալ, մոտենալ, ավելի կամ պակաս իրականանալի թվալ․ իրանագետ

Ներքին 1 տարի առաջ - 13:47 01-10-2023
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառում է արել․

«Արցախի Հանրապետության անկումից հետո մի քանի օր է, ինչ մտածում էի, թե անհետ կորցրել եմ գիտակցական կյանքիս երազանքը՝ միավորված տեսնել Հայաստանն ու Արցախը։

Այսօր սակայն ինքս ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ երազանքը չի կարող կորել, այն կարող է հեռանալ, մոտենալ, ավելի կամ պակաս իրականանալի թվալ, բայց կորել չի կարող, որովհետև մարդն, առանց մեծ անանձնական երազանքի, լոկ երկրագնդի կենսաբազմազանությունն ապահովող կաթնասուն է, այլ ոչ թե մարդ։

Ուստի երազանքը նույնն է՝ ավելի դժվար իրականանալի, ավելի հեռացած, սակայն նույնը»։