Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
copy image url

Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները

Մշակույթ 1 տարի առաջ - 20:44 28-09-2023
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։

Ժամանակակիցները փաստում են, սակայն, որ Դեմիրճյանն առանձնահատուկ սիրով է սիրել կատուներին։ Նրա տանը տասնյակ կատուներ կային։ Գրողն իր կատուներին կոչում էր սիրած կանանց անուններով, այդպիսով՝ նրա տանն էին բնակվում Շառլոտան, Էլեոնորան, Մարանը, Օֆելյան…

Դեմիրճյանը հաճախ էր նամակներում անդարդառնում իր կատուներին։ Դրանցից իմանում ենք, որ Էլեոնորան ագրեսիվ կատու էր, իսկ Շառլոտան՝ դաստիարակված։ Շառլոտան ժամերով անհամբեր սպասում էր Դեմիրճյանի աշխատասենյակի դիմաց, մինչև գրողը վերջացնի իր գործը, որից հետո ցատկում էր նրա ուսին։

Իր կատուների մահը մեծ ողբերգություն էր գրողի համար։

Դեմիրճյանի գործերում երբեմն կերպավորվում են նաև կատուները։ Իր «Ժպիտը» պատմվածքում Դեմիրճյանը ներկայացնում է փախստականների կյանքից մի դրվագ․ բաց դաշտում հավաքվել են շուրջ 50․000 փախստականները։ Ամենուրեք մահահոտ է, կորուստ, լաց։ Շրջում են սայլերը՝ հավաքելով մահացածների մարմինները։

Համատարած ցավի ու կորուստի այդ մթնոլորտում մայր կատուն գուրգուրում էր իր նորածին ձագուկներին։ Նա խնամքով լիզում էր փոքրիկ փիսիկների մետաքսե մազերը։ Դա մի երջանիկ ընտանիք էր՝ ի հակադրություն շուրջբոլորը տիրող աղետի։

Այդ դժոխքի մեջ կատուների այդ ջերմ ընտանիքը Դեմիրճյանի հույսն էր, միակ լուսավոր կետը․․․

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին