Արցախցի բժիշկների հետ կապի դուրս գալ չենք կարող․ ամեն պահի կյանքեր են փրկվում․ ԱՆ
copy image url

Արցախցի բժիշկների հետ կապի դուրս գալ չենք կարող․ ամեն պահի կյանքեր են փրկվում․ ԱՆ

Ներքին 1 տարի առաջ - 14:43 27-09-2023
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան անվտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցները բուժում են ստանում Հայաստանի և Արցախի բուժհաստատություններում։

Առողջապահության նախարարությունից Oragir.News-ին փոխանցեցին, որ այս պահին բուժում ստանում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բուժառուները։

Հարցին՝ արդյոք տեղեկություններ ունեն, թե Արցախի բուժհաստատություններում աշխատող բժիշկները հատկապես պայթյունից հետո մնացե՞լ են Արցախում և բուժօգնություն տրամադրում տուժածներին, թե՞ ընտանիքի անդամների հետ տարհանվել են Հայաստան, նախարարությունից պատասխանեցին, որ այս մասով չունեն հստակ տեղեկություն։

«Չենք կարող կարող կապի դուրս գալ բժիշկների հետ՝ պարզելու, թե քանի բժիշկ է բուժօգնություն ցույց տալիս մեր տուժած հայրենակիցներին, որովհետև չենք ուզում խաթարել նրանց աշխատանքին․ ամեն պահի նրանք կյանքեր են փրկում։ Այս պահին միջոցները բավարար են։ Թե՛ բժշկական պարագաների, թե՛ դեղորայքի, և թե՛ նեղ մասնագետների կարիք այս պահին չունենք, բայց նախարարության էջում տեղադրված հասցեով և հեռախոսահամարով կարող են դիմել կամավորներ, մենք էլ, ըստ մասնագիտացման անհրաժեշտության, կդիմենք»,- Oragir.News-ի հետ զրույցում փոխանցեցին Առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ բժշկական անձնակազմում ներգրավված են այրվածքաբաններ, վերակենդանացման բաժանմունքի բժիշկներ, այդ թվում՝ արտերկրից ժամանած միջազգային բժիշկներ ։

Ամենից շատ դիտված