«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի խոսնակը գրել է․ ««Տաշիր» բարեգործական հիմնադրամի կոնտակտային համարն է՝ 010545305: Բռնագաղթված արցախցիներն այս համարով կարող են կապվել և հերթագրվել կացարան ստանալու համար: Հերթագրվելուց հետո երկու օրվա ընթացքում իրենց հետ կապ կհաստատեն կեցավայրի հնարավոր տարբերակն առաջարկելու և առաջիկա ամիսներին սնունդ, անհրաժեշտ պարագաներ տրամադրելու համար»:
Ավելի վաղ հիմնադրամից հայտնել էին, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Լոռու մարզի Տաշիր համայնքում:
«Հաշվի առնելով բազմահազարանոց արցախահայությանը օժանդակելու, ժամանակավոր կացարան տրամադրելու ու օժանդակելու անհրաժեշտությունը, ընկերությունը կանի հնարավորինս մեր հայրենակիցներին աջակցելու համար»,- հայտնել էին «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից: