Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 08:00 դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13.550 անձ:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ նրանցից 11.000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: