Ադրբեջանցիները ՀՀ քաղաքացիություն են ստանում՝ ավելի արագ ԱՄՆ վիզա ստանալու համար
copy image url

Ադրբեջանցիները ՀՀ քաղաքացիություն են ստանում՝ ավելի արագ ԱՄՆ վիզա ստանալու համար

Ներքին 1 տարի առաջ - 09:00 22-09-2023
Նախքան Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության վրա վերջին հարձակումները բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ազգությամբ ադրբեջանցիներ են եկել Հայաստանի Հանրապետություն և ՀՀ քաղաքացիություն ստացել։ Ընդ որում՝ այդ գործընթացը արագացված կարգով է տեղի ունենում․ նրանք փաստաթուղթ են ներկայացնում, որ իրենց նախնիները՝ տատերը կամ պապերը, ՀՀ քաղաքացի են եղել, ինչը հեշտացնում է քաղաքացիություն ստանալու գործընթացը։

Oragir.News-ին հայտնի դարձավ, թե որոնք են ադրբեջանցիների՝ նման քայլի դիմելու հիմնական դրդապատճառները։

Մեր տեղեկություններով՝ ի տարբերություն ՀՀ-ում ԱՄՆ վիզա ստանալու ժամկետների, Ադրբեջանում այս գործընթացն ավելի երկար է տևում։ Մեր տեղեկություններով այս պահին Երևանում գործող մի քանի տուրիստական գործակալություններում նման տասնյակ գործեր կան։ Նրանք թղթեր են լրացնում և պատրաստում, որպեսզի ՀՀ քաղաքացիություն ստացած ադրբեջանցիները մտնեն ԱՄՆ դեսպանատուն։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կդիմի համապատասխան կառույցներին։ Պատասխաներ ստանալուն պես՝ դրանք կհրապարակենք։