ՆԳ նախարարը վարչապետին զեկուցում է, վարչապետն էլ գալիս ու լուրջ դեմքի արտահայտությամբ դա կրկնում է ԱԺ-ում
copy image url

ՆԳ նախարարը վարչապետին զեկուցում է, վարչապետն էլ գալիս ու լուրջ դեմքի արտահայտությամբ դա կրկնում է ԱԺ-ում

Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:30 14-09-2023
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուրեմն ՆԳ նախարարը Վարչապետին զեկուցում է, որ ճանապարհային զոհերի բարձր թիվը պայմանավորված է լավ ասֆալտով ու մեքենաների մեծ քանակով: Վարչապետն էլ գալիս ու լուրջ դեմքի արտահայտությամբ դա կրկնում է ԱԺ-ում:

Որպես այդ խոսքը տրամաբանական շարունակություն, կարող ենք եզրակացնել, որ, ասենք, Գերմանիայում, ուր միավոր բնակչության հաշվով մեքենաների թիվը Հայաստանից 3 անգամ ավել է, իսկ ճանապարհային զոհեր թիվը Հայաստանից 5 անգամ քիչ, ասֆալտի որակը Հայաստանից 3x5=15 անգամ ավելի վատն է:
Այս տրամաբանությամբ նաև բացատրվում է այն, թե ինչու Գերմանիայի ավտոմայրուղիներին չկա արագության սահմանափակում: Պարզապես, իրենց մոտ ասֆալտը այնքան վատն է, որ մարդիկ չեն կարող, Փաշինյանի լեզվով ասած, «ինքնամոռաց գազ տալ»»։

Ամենից շատ դիտված