Հայկ Կոնջորյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին
copy image url

Հայկ Կոնջորյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին

Ներքին 1 տարի առաջ - 18:23 13-09-2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ընտրական օրենսդրության կատարելագործման հեռանկարները:

Հայկ Կոնջորյանը շեշտել է, որ ժողովրդավարության ամրապնդումը եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը խորհրդարանական մեծամասնության կարեւորագույն առաջնահերթություններից են: