«Հայրիկիս տեսակցել են, ասել են՝ դեղերը խմում է, վիճակը բավարար է, իրեն լավ է զգում»,- այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղակայված ադրբեջանական հսկիչ անցագրային կետից Կարմիր Խաչի ներկայացուցիչների ներկայությամբ առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
Նա պատմեց, որ հայրը նամակ է գրել ընտանիքի անդամներին, ասելով՝ ուժեղ եղեք․
«Հայրս շատ գրել չի սիրում, Կարմիր խաչի ներկայացուցիչն էլ ասաց, որ մյուսների համարետ հայրս շատ կարճ է գրել։ Սովորական նամակ է, այն ինչ կգրեր ցանկացած հայր իր դստրերին ու կնոջը։ Գրել էր՝ լավ եղեք, ուժեղ եղեք»․- ասաց Վերան։