Որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ փոշմանել են, որ մտել են ընտրապայքարի մեջ. որոնք են դրանք․ Իրավունք
copy image url

Որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ փոշմանել են, որ մտել են ընտրապայքարի մեջ. որոնք են դրանք․ Իրավունք

Մամուլ 1 տարի առաջ - 09:39 12-09-2023
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով` Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ փոշմանել են, որ մտել են ընտրապայքարի մեջ:

Քարոզարշավի ընթացքում հանրության հետ առերեսումները նրանց ցույց են տվել, որ այս փուլում լրջագույնս սխալ էր առաջադրվելը: Այս մասին որոշակի ակնարկներ արդեն իսկ սկսել են անել նրանցից մի քանիսը:

Օրինակ` «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանն ասում է, որ պատրաստ էինք ինքնաբացարկ հայտնել` հանուն լայն կոնսոլիդացիայի ընդդեմ օրվա իշխանության: Իսկ «Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը նույնիսկ հորդորում է իշխանություններին հենց այսօր կասեցնել քարոզարշավը եւ փորձել համախմբել ազգին, քաղաքական, հասարակական բոլոր ուժերին:

Կան նաեւ ուժեր, որոնք նույն մտքին են, բայց դեռ համարձակություն չունեն այս մասին բարձրաձայնել, բացի այդ, ափսոսում են արդեն իսկ ծախսված գումարներն ու ռեսուրսները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի