Թյուրքախոս Փեզեշքիանը շարունակում է մնալ Իրանի նախագահական ընտրապայքարի առաջատարը
copy image url

Թյուրքախոս Փեզեշքիանը շարունակում է մնալ Իրանի նախագահական ընտրապայքարի առաջատարը

Արտաքին 9 ամիս առաջ - 20:00 04-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Իրանի Իսլամական Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ բարեփոխիչների թեկնածու, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը շարունակում է մնալ ընտրապայքարի առաջատարը։ Իրանական պետական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին փաստում են իրանական «Շենախտ» վերլուծական կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները։

Հաղորդվում է, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլին միանշանակ մասնակցելու է իրանցիների 42%-ը։

Նրանց 52%-ը նշել է, որ պատրաստ է քվեարկել բարեփոխիչների թեկնածու Փեզեշքիանի, իսկ պահպանողական Սայիդ Ջալիլիի օգտին՝ 48%-ը։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի 15%-ը դեռ թեկնածուներից ոչ մեկին նախապատվություն չի տվել, իսկ 17%-ը կասկածում է, որ առհասարակ կմասնակցի առաջիկա քվեարկությանը։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Իրանում կայացել է արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլը։

Ընտրություններում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին, ուստի Իրանի նախագահի ընտրությունը տեղափոխվեց 2-րդ փուլ, որը կկայանա հուլիսի 5-ին։

Ամենից շատ դիտված