Երևանում վաղվանից երթուղի դուրս կգա առաջին փորձնական էլեկտրոավտոբուսը։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը։
Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը պլանավորում է համապատասխան մրցույթ անցկացնել 250 էլեկտրաավտոբուսների ներկրման համար։
Էլեկտրոավտոբուսները կփոխարինեն երկար ծառայած «Հագեր» մակնիշի մանուշակագույն ավտոբուսներին, որոնք այս պահին շարժակազմի բացակայության պատճառով պատշաճ ծառայություններ չեն մատուցում։