Ավանի պոլիկլինիկայում աշխատողներին ստիպում են մասնակցել Ավինյանի քարոզարշավին
copy image url

Ավանի պոլիկլինիկայում աշխատողներին ստիպում են մասնակցել Ավինյանի քարոզարշավին

Ներքին 1 տարի առաջ - 11:00 08-09-2023
Oragir.News-ի տեղեկություններով Ավանի թիվ 12 պոլիկլինիկայում աշխատողներին ստիպել են, որ այսօր՝ Ավան վարչական շրջանում մասնակցել «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հաստատության տնօրենը աշխատակիցներին հավաքել և ժողով է արել, ասելով, որ մասնակցությունը պարտադիր է․ «Եթե ընտրեք Ավինյանին, նշանակում է ընտրում եք ինձ։ Իմ կոլեկտիվն իմ կողքը պիտի լինի»։

Մեր տեղեկություններով՝ եղել են աշխատակիցներ, ովքեր հրաժարվել են մասնակցել քարոզարշավին․
«Նրանց տնօրենը առանձին կանչել է իր մոտ, հետաքրքրվել, թե ինչու՞ չեն կարողանալու մասնակցել, սակայն, ոչ մեկի դրության մեջ չի մտել, ասել է՝ պետք է պարտադիր գան»։


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված