Փաշինյանի իջևանցի աջակիցները միացել են Ավինյանի քարոզարշավին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:42 29-08-2023
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 7-րդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի գլխավորությամբ շրջել են Աջափնյակ վարչական շրջանով, քաղաքացիներին կոչ արել՝ քվեարկել իրենց օգտին։

Oragir.News-ը ինչպես քարոզարշավի առաջին օրը, այնպես էլ այսօր Երևանի բակերով շրջող Ավինյանի թիմակիցների շարքերում ֆիքսել է մեծ թվով մարզերի բնակիչների, այսպես ասած՝ ՔՊ մարզային ակտիվի ներկայացուցիչներ, որոնց բերել են Երևան՝ ծառայեցնելու Ավինյանին։

Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ-ին փրկության են հասել Փաշինյանի մոլի աջակիցներն Մանվել Սարգաթյանն ու Ռոբերտ Մովսեսյանը․ երկուսն էլ Իջևանի բնակիչ են։




Ավինյանի հետ բակերով շրջում էին նաև Մեղրիից ժամանակ ՔՊ-ականները։





Դե իսկ քարոզարշավի ակտիվ դերակատարը 2018-ի «հեղափոխությունից» որպես «Ռուպր Դավիթ» անունով հայտնի անձն է, որը 2018 թվականից հետո ռուպրը ձեռքն էր վերցրել մեկ էլ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։



Ավինյանի քարոզարշավին ներկա էր նաև Փաշինյանի երբեմնի վարորդ Արթուր Ղուկասյանը, որը հայտնի է «Ամիգո» մականվամբ։



Մանրամասները՝ տեսանյութում



Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում