ՔՊ ներկայացուցիչները հարձակվել են «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդի վրա․ Իոաննիսյան
copy image url

ՔՊ ներկայացուցիչները հարձակվել են «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդի վրա․ Իոաննիսյան

Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:19 07-09-2023
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը գրում է.

«Հասանք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են իր մասնագիտական պարտականությունները կատարող «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդի վրա։

Ընդորում, ըստ դիտորդի, ամենաակտիվ հարձակվողը ՔՊ-ի համակիր-ակտիվիստ թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ԺՊ-ն է։

Եթե դրան գումարենք որոշ դպրոցների անձնակազմերը ՔՊ-ի հավաքներին «կամավոր-պարտադիր» կերպով բերելը (օրինակ` թիվ 113 դպրոցը), ապա կարելի է շնորհավորել ՔՊ-ին` ուսումնական հաստատությունների ապակուսակցականացումը ՔՊ-ականացմամբ փոխարինելու գործընթացի բարեհաջող մեկնարկով։
Այս ամենի մեջ լուսավոր կետը ԿԳՄՍՆ-ն է, որ փորձում է վարչական ռեսուրսի չարաշահումից հեռու պահել դպրոցները, բայց դե քաղաքապետարանի հանրակրթության վարչության ՔՊ-ական պետը, ինչպես տեսնում ենք, ավելի ազդեցիկ է»։