Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ
copy image url

Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Ներքին 3 տարի առաջ - 22:42 19-06-2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի և ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ:

Արարատ Միրզոյանն ընդգծեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեծաքանակ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում և կարևորեց պետության հավատարմությունն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավար ընտրությունների անցկացման հարցում:

Յոհան Մարֆին փաստեց, որ այս ընթացքում պետական բոլոր ինստիտուտներն ակտիվորեն համագործակցել և աջակցել են առաքելության աշխատանքներին ու տեղեկացրեց, որ բացի երկարաժամկետ դիտորդներից վաղը ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն կիրականացնեն ևս 300 կարճաժամկետ դիտորդներ՝ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ձեզ գուցե հետաքրքրի