ՔՊ-ականները խրախճանքի մեջ են․ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի քավորությամբ ամուսնացել է նրա օգնականը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:40 05-09-2023
Երեկ ՔՊ-ականները խրախճանքի մեջ են եղել և ճոխ քեֆ են արել։ Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի քավորությամբ ամուսնացել է նրա օգնականը՝ Միքայել Միքայելյանը:

Խնջույքը տեղի է ունեցել «Նոր Դվին» ռեստորանում: Համացանցում կադրեր են հրապարակվել, որտեղ երևում է, որ ՔՊ-ականները պարելու ընթացքում խնջույքը վերածել են «քարոզարշավի»՝ մի քանի անգամ կրկնել են ընտրարշավին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսը:

Խնջույքին ներկա է եղել իշխանական վերնախավը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Ամենից շատ դիտված