Գնդապետին առերեսման ու հարցաքննության են հրավիրել Վաչագան Ղազարյանի գործով․ Ժողովուրդ
copy image url

Գնդապետին առերեսման ու հարցաքննության են հրավիրել Վաչագան Ղազարյանի գործով․ Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 08:58 05-09-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս հարցաքննության, ինչպես նաեւ առերեսման է հրավիրել «Լեռնային Հայաստան» առողջարանի N զորամասի գնդապետ Կորյուն Եղիազարյանին:

Հիշեցնենք, որ գնդապետ Կորյուն Եղիազարյանը առավել հայտնի է 2018թ.-ի հեղափոխության օրերին. ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հետ միասին զբաղված է եղել Արգավանդի «պաշտպանությամբ»: Նրանք դիմադրում էին, որ ոչ մի դեպքում իշխանությունը չփոխվի, եւ փողոցում քայլողները իշխանության չգան:
Եղիազարյանը հարցաքննության է հրավիրվել ոչ թե այդ արարքի, այլ ուրիշ պատրվակով։

Նրան հարցաքննության ու առերեսման են հրավիրել Սերժ Սարգսյանի անվտանգության ղեկավար, ՊՊԾ պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում