Պարոն Միշե՛լ, մենք այլևս զիջելու տեղ չունենք.հայ ժողովուրդը ստանալու բան ունի. Սաղաթելյան
copy image url

Պարոն Միշե՛լ, մենք այլևս զիջելու տեղ չունենք.հայ ժողովուրդը ստանալու բան ունի. Սաղաթելյան

Ներքին 1 տարի առաջ - 21:40 02-09-2023
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը խոսքն ուղղեց միջազգային հանրությանը՝ շնորհակալություն հայտնելով այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք հստակ գնահատականներ են տվել Արցախի շուրջ իրավիճակի վերաբերյալ։ Սաղաթելյանը դատապարտելի համարեց այն այն պետությունների, կազմակերպությունների կեցվածքը, որոնք երկակի ստանդարտներ են բանեցնում, իրենց հռչակած նպատակներից հրաժարվում են։

Սաղաթելյանն առանձին անդրադարձավ նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի երեկվա հայտարարությանը։

«Շառլ Միշելն ասում է՝ եկել է «խիզախ փոխզիջումների» ժամանակը՝ վկայակոչելով նաև երեկվա՝ Ադրբեջանի կողմից էսկալացիան կամ ագրեսիան։

Պարո՛ն Միշել, մենք այլևս զիջելու տեղ չունենք։ Մենք ստանալու բան ունենք։ Թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Մեր հայրենիքը օկուպացված է Ադրբեջանի կողմից և գտնվում է շրջափակման մեջ։

Հետևաբար, հայ ժողովուրդը այլևս զիջելու տեղ չունի։ Դու և քո խամաճիկ Նիկոլը այլևս չեք կարող Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրել»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա հավելեց՝ միջնորդ երկրներն ու միջազգային կազմակերպությունները պետք է գիտակցեն՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ։

«Բոլոր միջնորդ երկրները, միջազգային կազմակերպությունները պետք է իմանան՝ այն անձը, ում հետ այսօր բանակցում են, ով խոսում է Հայաստանի անունից, նա հայ ժողովդին չի ներկայացնում։ Նրա հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում