Հարձակվող Նարեկ Գրիգորյանը հեռացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբից։
Իր սանի տեղափոխության հարցում ակումբը համաձայնության է եկել ռումինական «Ֆարուլ Կոնստանցայի» հետ, որը հանդես է գալիս երկրի բարձրագույն առաջնությունում՝ Ռումինիայի Առաջին լիգայում, հայտնում է երևանյան ակումբը։

Նշենք, որ ֆուտբոլիստն առաջին անգամ ակումբի հիմնական կազմում հանդես է եկել 2017/18 մրցաշրջանում։ Ակումբում գտնվելու ընթացքում Գրիգորյանը «Ուրարտուի» կազմում մասնակցել է 73 պաշտոնական հանդիպման, դարձել 16 գոլի հեղինակ։
2021 թվականի աշնանը Նարեկ Գրիգորյանն առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի հավաքական, որտեղ իր նորամուտը նշեց ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ տնային խաղում (0-5): 2023 թվականի ամռանը ֆուտբոլիստը բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում՝ դուբլի հեղինակ դառնալով բոսնիական «Զրինսկիի» դեմ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում։