Մենք ստեղծել ենք նոր հարթակ․ Մանե Թանդիլյան
copy image url

Մենք ստեղծել ենք նոր հարթակ․ Մանե Թանդիլյան

Ներքին 1 տարի առաջ - 23:38 26-08-2023
Երևանի քաղաքապետի թեկնածու, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը եսբուքյան իր էջում գրել է․

«Մենք բաց ու անկեղծ ենք երևանցու հետ։
Դուք պետք է մանրամասն իմանաք, մեր քաղաքի զարգացման ի՞նչ առաջարկներ է անում «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Քարոզչական և տեխնոլոգիական մանիպուլյացիաները հաճախ ստվերում են իրական և անհրաժեշտ տեղեկատվությունը։

Մենք ստեղծել ենք նոր հարթակ՝ www.apreluyerevan.am կայքը, որտեղ դուք կգտնեք ամբողջ տեղեկատվությունը մեր ծրագրերի, մեգանախագծերի, թիմի ու փորձի մասին, կստանաք ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչու՞ ընտրել մեզ։

Սիրելի երևանցի,
Մենք ջանք չենք խնայում, որպեսզի վերականգնենք Ձեր հավատը իրական քաղաքական թիմի նկատմամբ։
Ձեր վստահությունը մեզ համար ամենակարևորն է՝ Ապրելու Երևան կառուցելու ճանապարհին։

#Մենք_գիտենք_ինչպես
#Փոխենք_ապագան»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում