Մենք այլևս չպետք է թույլ տանք, որ մեր մայրաքաղաքը դասվի հերթական «դժբախտ և դժգույն» քաղաքների շարքին․ Մանե Թանդիլյան
copy image url

Մենք այլևս չպետք է թույլ տանք, որ մեր մայրաքաղաքը դասվի հերթական «դժբախտ և դժգույն» քաղաքների շարքին․ Մանե Թանդիլյան

Ներքին 2 տարի առաջ - 23:56 04-03-2023
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չարենցն ասում էր․ «Նա տեսել է, երևի, արևային մի քաղաք․․․», բայց այսօր, ցավոք սրտի, այն ապականել և դարձրել են մի քաղաք, որը քիչ աղերս ունի հանճարեղ Թամանյանի պատկերացրածի հետ:

Այն, ինչ մայրաքաղաքի հետ արվեց վերջին տասնամյակներում, չէր կարելի պատկերացնել անգամ վատ երազում:

Մենք այլևս չպետք է թույլ տանք, որ մեր մայրաքաղաքը դասվի հերթական «դժբախտ և դժգույն» քաղաքների շարքին:

Երևանը պետք է լինի ԱՊՐԵԼՈՒ քաղաք: ԱՊՐԵԼՈՒ ՔԱՂԱՔ` ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿՐՈՒՄ»: